Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։

Spread the love