Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:

Spread the love