Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Twitter-ում տարածած հայտարարության մեջ։
«Չափազանց ցնցված եմ ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդումներից։ Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության այդպիսի գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։