Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք ՝ համայնքի ղեկավար ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ շնորհավորական ուղերձին, մանկավարժների տոնի կապակցությամբ , որում մասնավորապես ասվում է ՝
«Սիրելի ուսուցիչներ, կրթության ոլորտի սիրելի պատասխանատուներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ուսուցչի տոնի առթիվ:Անուրանալի է ձեր դերակատարությունը մատաղ սերնդի կրթության, հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Օրը նաև հիանալի առիթ է երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ` ձեր կատարած բարդ ու շնորհակալ աշխատանքի համար։Դարեր շարունակ ուսուցչի պատվաբեր աշխատանքը մեծ հարգանք է վայելել մեր ժողովրդի կողմից: Դուք եք ձեր սաների հոգիներում սերմանում վեհի ու գեղեցիկի հանդեպ սերը, նրանց հայրենասիրության, ազգային ու պետական արժեքների նկատմամբ սիրո ու հարգանքի իրական դասեր տալիս: Անժխտելի է ձեր դերակատարությունը հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու շնորհակալ առաքելությունում։Իմ առանձնահատուկ շնորհավորանքներն եմ ուզում հղել Արտաշատ համայնքում ապրող և աշխատող բոլոր մանկավարժներին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում դպրոցի և մանկավարժների կողքին եմ:
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ»:
Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ