Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։
Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։
Պարզվել է, որ վարորդը քաղաքամերձ Մանչեսթերը շփոթել է Ավստրալական մի քաղաքի հետ, ինչի պատճառով էլ համակարգը ուղեւորից այդքան թանկ վճար է գանձել։
«Երբ ես արթնացա, վերջին բանը, որ ես ակնկալում էի, ավելի քան 35 հազար ֆունտ արժողությամբ չեկն էր», – կատակել է Կապլանը: