Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Նույն նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի, Հակոբջանյան, Մխիթարյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վերին Այգեստան» և «Ներքին Այգեստան» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: