Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի (ադրբեջանա-հայկական հարաբերություններ) եւ խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։ Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- Twitter-ում գրել է Բայրամովը։