Իսրայելը եւ Թուրքիան զենքով լիարժեք ապահովել են Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի դեմ. TGRT Haber

Թուրքական TGRT Haber հեռուստաընկերության լրագրող–մեկնաբան Էքրեմ Աքելն անդրադարձել է տարածաշրջանում լարված իրավիճակին։

Թուրք լրագրողն անհանգստություն է հայտնել, որ Իրան–Ադրբեջան լարվածության համատեքստում Իրանը ցանկանում է Հայաստանին հարվածային ԱԹՍ–ներ վաճառել, որը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել։

Էքրեմ Աքելը հիշեցրել է, որ 2020–ի 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ու Իսրայելը զենքով լիարժեք աջակցել են Ադրբեջանին, որպեսզի հաղթի Հայաստանին, իսկ Իրանը եւ Ռուսաստանը փորձում են Հայաստանին ուժեղացնել։

Spread the love