Այսօր Արարատի մարզի Դվին գյուղում մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի բուժամբուլատորիայում, եվ սովորական օրը նշանավորվեց խինդ ու ժպիտով, 57 ընտանիքների և նրանց երեխաների համար:
«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հերթական աջակցությունն է կազմակերպել Դվին գյուղի զրո և նրանից բարձր՝ հիսունյոթ սոցիալապես անապահով՝ ինչպես նաև բազմազավակ ընտանիքի երխաներին: Նրանց համար նվերներ էր պատրաստել ձմեռվան ընդառաջ տաք ու հարմարավետ բազմատեսակ հագուստեղեն:
Գյուղացիները մեծ գոհունակությամբ ընդունեցին սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Հատկապես իր խորին շնորհակալությունը հայտնեց գյուղի բուժամբուլատորիայի հարգված բժիշկ ՝ՏԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Վերջինիս խոսքերով ՝ հիմա գյուղական համայնքներում հազվադեպ է լինում այսպիսի միջոցառումներ երբ դեմքով շրջվում են դեպի գյուղը և նվերներ բաշխում երեխաներին, ովքեր կարիք ունեն շփմա և ուշադրության:
Հիշեցնենք, որ ՀԿ -ն տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, հատկապես Արարատի մարզի ողջ տարածաշրջանում (գյուղական բնակավայրեր):
Իսկ ՀԿ նախագահ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքերով՝ ինքը մշտապես պատրաստ է հետևողականորեն սատարելու իր բարեգործական ծրագրերով, բոլորր նրանց և իր շահառուներին, ովքեր դրա կարիքն ունեն :
ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ