500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. Գնել Սանոսյան

ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ. ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա նաեւ նշել է. «Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի այս թիվն ավելացնել։

Այս տարի իրականացվել է ավելի քան 288 կմ ճանապարհի հիմնանորոգում։ Միջին նորոգման է ենթարկվել միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 145 կմ ճանապարհ։ Եվ աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի՝ Թալին-Գյումրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածներում, ճանապարհներ են նորոգվել Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով։

Վստահ եմ, որ այս ցուցանիշն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։

Spread the love