Թուրքիան մտադիր է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախներին

Թուրքիան մտադիր է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախներին, երբ ավարտի Իրաքում Քրդստանի բանվորական կուսակցության ապստամբների դեմ «անդրսահմանային գործողությունը», հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան։

Կառավարությունը քուրդ զինյալներին մեղադրել է կիրակի օրը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։

«Թուրքիայի նկատմամբ քուրդ զինյալներից կամ Իսլամական պետությունից բխող սպառնալիքներն անընդունելի են»,- Reuters-ին ասել է թուրք պաշտոնյան ՝ հավելելով, որ Անկարան այս կամ այն կերպ կվերացնի սպառնալիքներն իր հարավային սահմանի երկայնքով:

«Սիրիան Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրն է»,-ասել է նա։

Մինչ օրս որեւէ խմբավորում չի ստանձնել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, իսկ քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերը հերքում են իրենց մասնակցությունն ահաբեկչությանը։

Spread the love