«Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Չինաստանի հնարավորությունը չափազանց օգտակար է։ Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշման համատեքստում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարը հնարավորություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, որ «մենք աշխատում ենք միասին, հարգում ենք միմյանց, բայց դուք չեք կարող անցնել միջուկային զենքի հետ կապված սահմանը եւ պետք է հարգեք միջազգային իրավունքը»։ «Այս հիշեցումը չափազանց օգտակար է»,-հավելել է նա։
«Այն, ինչ մենք որոշեցինք G20-ում Չինաստանի, Հնդկաստանի եւ սեղանի շուրջ հավաքված շատ այլ երկրների հետ, շատ կարեւոր էր, քանի որ մենք արտահայտեցինք այս մտահոգությունը։ Դա խաղաղության կոչ էր»,-ասել է Մակրոնը։