Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդդիմությանը մեղադրել է Ուկրաինայի պատերազմից հետո «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» մեջ։

Ընդ որում, նա հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով։

«Նրանք ինձ խնդրել են օդանավեր վարձել եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել։ Դրա թույլտվությունը պետք է տար պետությունը։ Դա ուղղակի պատերազմ սկսելու փորձ էր, որի նպատակն էր թույլ տալ Ռուսաստանից երկրում երկրորդ ճակատ բացել»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Ղարիբաշվիլին նշել է, որ «եթե Վրաստանի իշխանության մեջ լինեին ուկրաինական իշխանության դաշնակիցներ, ապա նրանք երկիրը կվերածեին պոլիգոնի եւ արդյունքում կհանձնվեին Ռուսաստանին»։

Spread the love