Թուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի։ Վերջիններս մեղադրվում են պետության միասնության դեմ ոտնձգությունների, կանխամտածված սպանությունների եւ սպանության փորձերի մեջ: Եվս երեք կասկածյալներ ազատ են արձակվել կալանքից մինչեւ դատավարությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դատարանը նաեւ հրամայել է Թուրքիայից արտաքսել 29 անձի, որոնք ձերբակալվել էին հարձակման հետ կապված մեղադրանքով։
Նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում, որի հետեւանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 80 մարդ վիրավոր է։
Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրում են Քրդստանի բանվորական կուսակցության, ինչպես նաեւ դրա հետ կապված Սիրիայի քրդական խմբավորումներին։