Կառավարությունը ցանկանում է փոխել ներհամայնքային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը

Ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթի հաղթող կարող է դառնալ ցանկացած կազմակերպություն, որը կներկայացնի 1 կմ ճանապարհի սպասարկման համար նվազագույն գինը։ Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ գործող նորմերը ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման համար կոնկրետ արժեք

«Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ փոխանցվելու են տեղական բյուջե, իսկ տրանսպորտային կազմակերպությունը տեղական իշխանություններից կստանա ֆիքսված վճար՝ անկախ փոխադրվող ուղեւորների քանակից»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Spread the love