Կենսաթոշակառուին եւ նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող  կենսաթոշակառուի եւ նպաստառուի` անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրի արձագանքներով: Նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք չեն ավելացել այն բանկերը, որոնք մասնակցում են ծրագրին:

Նախարարը նշել է, որ այս պահին կա ծրագրին միացած 4 բանկ:

Spread the love