Փայտով այրվող էկովառարանները (Ecodesign) 450 անգամ ավելի վնասակար են մթնոլորտի համար, քան գազով կենտրոնական ջեռուցումը։ Միայն Անգլիայում աղտոտված օդի պատճառով տարեկան մինչեւ 36 000 մարդ է մահանում։ Ջեռուցման էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը էլեկտրականությունն է:
Հետազոտության արդյունքներն իր տարեկան զեկույցում ներկայացրել է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին, գրում է The Guardian-ը։
Ուիթիի տվյալներով՝ հնացած փայտի վառարաններն ու բուխարիները 3700 անգամ ավելի շատ թունավոր նյութեր են արտանետում շրջակա միջավայր, քան այրվող գազը: Ընդ որում, մարդիկ հաճախ դրանք օգտագործում են էսթետիկայի, այլ ոչ թե ջեռուցման համար։
«Պինդ վառելիքի այրումն այսօր բնակելի տարածքների ջեռուցման ամենաաղտոտող մեթոդն է»,- ասել է Ուիթին: