Խաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կբացվի դեկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից՝ Արթուր Գրիգորյանը:

«Հանդիպումն անցավ հանգիստ, առանց լարված մթնոլոտի: Ադրբեջանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպես էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թեպետ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կլինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է կախված: Եթե ճանապարհը չբացվեց, մենք պատրաստ կլինենք շրջափակել օդանավակայանի կողքին գտնվող իրենց ռազմաբազան»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Հավելենք, որ խոսքը հավանաբար դեկտեմբերի 26-27-ը սպասվող ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի մասին է, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Spread the love