Փոխնախարարը կարեւորել է 2021 թվականի ընթացքում Եվրոպական միության եւ ԵԽԽՎ-ի ղեկավարության եւ պաշտոնատար անձանց այցերը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Վահե Գեւորգյանը նաեւ նշել է, որ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ-ի հետ մշտական բնույթ է կրում. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նպատակաուղղված աշխատանք է տանում ԵՄ կառույցների եւ անդամ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը: