«1 լիտրանոց ձեթը 1 կտրոն է լինելու 1 շնչի համար». Արցախում կտրոնային համակարգի ներդրման համար մշակվում են մեխանիզմներ…
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը:
Ծրագիրը հնարավորություն կտա առավելագյույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաեւ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեսակների ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ ձեթ:
«Կտրոնները երկու տեսակի են լինելու. 1 լիտրանոց ձեթը մեկ կտրոն է լինելու մեկ շնչի համար՝ անկախ տարիքից, դա լինելու է մեկ ամսվա համար, մնացած չորս ապրանքատեսակները շնչի համար նախատեսված են մեկ կիլոգրամ, բայց քաղաքացիներին տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամներով. այսինքն՝ մեկ անգամ քաղաքացին մոտենալու է երկու կտրոնը ստանա, որի վրա հստակ ամսաթիվ է լինելու նշած, ասենք՝ առաջին կես կիլոգրամը կարող է օգտագործել ամսի 20-ից մինչեւ փետրվարի 5, երկրորդ կտրոնով արդեն փետրվարի 6-ից մինչեւ փետրվարի 20-ը»,- ասել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: