Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Նշենք, որ Հայաստանից Արցախ մտնող՝ ֆիքսված ինտերնետ կապի մալուխները անցնում են այն տարածքով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։
Հիշեցնենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախում հումանիտար աղետ է հասունանում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը: Ստեղծված իրավիճակում որոշվել է հոսանքի մատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով: Արցախում երեկվանից հովհարային անջատումներ են կատարվում: Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շրջափակման պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարում Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել: Առեւտրի կետերում սննդամթերքը կտրոններով է վաճառվելու։ Բոլոր բանկոմատներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամ: