Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ խորհրդարանի 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 72-ը, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Այսպիսով` Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:Ընտրությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին:

Spread the love