Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել: Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին: Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Զինվորականները պատմում են, որ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել: Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում էր, որ նման անհրաժեշտութուն պետք է չառաջանա, քանի որ Գլխավոր շտաբը հատուկ այրիչներ է բաժանել, բացի դրանից Գլխավոր շտաբի պետի հրամանով՝ ըստ Փաշինյանի, նախորդ տարվա դեկտեմբերից արգելվել է կրակը վառելու համար դյուրավառ նյութերի օգտագործումը: 15 զինվորի կյանք խլած հրդեհի տեղանքում դեռ քննչական գործողությունները չէին ավարտվել, երբ իշխանությունը շտապեց վարկած առաջ քաշել, ինչը դիտվեց որպես նախաքննական մարմնի հստակ ուղղորդում։ Ինչո՞ւ առանց նախաքննության Փաշինյանը շտապեց մատնացույց անել մեղավորին եւ աշխատանքից ազատել երկրորդ կորպուսի ամբողջ հրամկազին: Ի վերջո, եթե կարելի է առանց քննության պատժել կորպուսի հրամանատարին, ինչո՞ւ չպատժվեցին նրա վերադասները՝ գլխավոր շտաբի պետից մինչեւ նախարար եւ նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար:
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ՀԿ նախագահ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ խոսքով՝ վերոհիշյալ եղելության մասին խոսելը ինձ համար շատ բարդ է, բառի բուն իմաստով:Ես չեմ կարողանում ստեղծված իրավիճակում որևէ մխիթարական բառ արդտաբերել մեր անմեղ զոհերի ծնորղներին և նրանց հարազատներին սփսփելու համար:
Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի ստեղծված իարվիճակում «լուծում» դասակի հրամանատարն ամենադիպուկն է բնորոշել իրավիճակը՝ «բարդակ» անվանելով։ Ըստ նրա, իշխանությունը շտապում է մատնացույց անել մեղավորներին, որպեսզի հասարակությունը կենտրոնանա դրանց վրա և իրավիճակը չդիտի քաղաքական պատասխանատվության տիրույթում, սլաքները չուղղվեն դեպի իրական մեղավորները։ Դուք ի՞նչ կասեք պարոն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ:
-Իսկ ինչ վերաբերվում է մեր հայրենակիցներին միայն կառաջարկեմ՝ չմեղադրել չքննադատել որևէ քաղաքական ուժի կամ անհատի, քանի–որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր ենք մենք, բոլորս՝ Հայաստանի և սփյուռքի հայերս քանզի կարողանում ենք համակերպվել, չգիտես թե ինչի ամբողջ ազգերի մեջ միայն մեզ բաժին հասած համբերություն կոչվածին:
-Հետագայում նման դեպքերը բացառելու կամ մեր բանակի համապատասխան ստորաբաժանումները ամրացնելու համար մեզ ի՞նչ է անհրաժեշտ:
– Կարծես թե բոլոր ժամանակներում իշխանություններն իրենց բացթողումները «սվաղում են» ժամանակի գործոնի վրա:Հետագայում ևս կյանքը շարունակվելու է բնականոն հունով, սակայն նման ահասարսուռ դեպքերը բացառելու համար իմ մոտեցումներն այլ են , կարող եմ օրինակ բերել իմ մասնագիտական գործունեությունը:Եթե ես ղեկավարում եմ որևէ բիզնես , ուստի ընթացքում տեղի ունեցող ձեռքբերումների կամ կորստի համար պատասխանատում եմ ԻՆՔՍ և չեմ պատրաստվում որևէ մեկին մեղադրել կամ առավել ևս մեղավորներ փնտրել:
Հ.Գ. Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգության մասին պաշտոնական նախնական և հետագա ուսումնասիրության տվյալները տարակուսանք է առաջացնում պաշտոնական հայտարարությունների հակասականություն: Օրինակ, այդպես էլ չորոշակիացավ, թե երբվանի՞ց է տունը ծառայել որպես զինծառայողների կեցավայր, պաշտոնական աղբյուրները երեք տարբեր ամսաթվեր են նշում:
Փաշինյանը վստահեցնում է՝ 2020–ի պատերազմից հետո, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է՝ «սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ զորամասը պայթեցվել էր», ըստ Քննչական կոմիտեի զինվորական վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։
Մարուքյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ Կառավարությունը պատվիրել է իտալական մոդուլային զորանոցներ, որոնք, ըստ Մարուքյանի տեղեկությունների, արդեն Հայաստանում են եւ պետք է փոխարինեն կացարաններին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն այս դեպքից հետո հասարակությունը տեղեկացավ իտալական մոդուլային զորանոցներ մասին։
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ