Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Արտաշատի համայնքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը անդրադարձավ համայնքապետարանի ընթացիկ աշխատանքներին, համայնքում իրականացված և շարունակվող ծրագրերին՝ վերլուծելով և գնահատելով դրանց արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ընթացիկ աշխատանքները՝ ըստ առաջնահերթությունների պլանավորելով աշխատանքային հետագա գործողությունները։‹‹Աշխատանքին սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս աշխատանքում, որն էլ կնպաստի մեր համայնքի զարգացմանը››՝ նշեց պարոն Մկրտչյանը և հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել համայնքապետարանի փաստաթղթշրջանառության, քաղաքացիների սպասարկման և մյուս աշխատանքներին:Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին համայնքին առնչվող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցերի շուրջ։Այսուհետ ամենշաբաթյա հաճախականությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում պատասխանատուների կողմից համայնքի ղեկավարին կներկայացվի կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, աշխատանքային գործընթացից բխող հարցերն ու դիտարկումները, կսահմանվեն անելիքների հստակ ժամկետներ»:
Ապա հավելվել է՝ նիստի ընթացքում քննարկվեցին նաև սուբվենցիոն ծրագրերին առնչվող հարցեր, տրվեցին հանձնարարականներ: