Օրերս Հանրահինի եթերում ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հյուրն էր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԱԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով մասնավորեցրեց մի շարք խնդիրներ, որոնք ուղիղ առնչվում են բանակում տիրող ներկա վիճակին և մի քանի անգամ մեղադրեց նախկին իշխանություններին և առհասարակ այն բոլոր մտահոգ քաղաքացիներին , ովքեր որոշել են հենց Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոկորդ պատռել ու ամբողջ մեղքը գցել իշխանությունների և բանակի գլխավոր պատասխանատուի գրպանը: «Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով»-,այս մասին ասել էր հունվարի 23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԿ –ն բազմիցս անդրադարձել է բանակի խնդիրներին սկսված 44 օրյա պատերազմից հետո մեր բանակի սահմանամերձ գոտիներում տեղակայված դիրքերի կահավորման, զինվորների առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման, հագուստի, սնունդի, վառելիքի և ամենակարևորը զինվորների ծառայության ընթացքը դարձնել տանելի համապատասխան պայմաններում: 2021 թվականին Սյունիքի մարզի N զորամասի զինվորները տեղակայված են եղել մի բացօդյա տարածքում առանց կահավարման , որևէ պայմանաների էլ չենք խոսում կացարանի կամ առավել ևս ջեռուցման միջոցի մասին, այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց ՀԿ նախագահ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: «Մենք այդ մասին բարձրաձայնել ենք պատկան մարմիններին տարբեր ԶԼՄ-ով , թե որպես ՀԿ և թե որպես մտահոգ քաղաքացի: Մենք երբ օգնում էինք մեր զինվորներին , երբ մեր գրպանից և բացառապես մեր սեփական միջոցներով զրոյից մի ամբողջ դիրք էինք կահավորում դուք որտե՞ղ էիք: Մենք պետություն չենք սակայն մեր ուժերի չափով սահմանի դիրքերից մեկը դարձրել ենք հագեցած պայմաններով դիրք ինչ-որ անհարաժեշտ էր այդ պահին նրան ամրապնդելուն:Այդ թվում առաջին անհրաժեշտ պարագաներով, դիրքի խրամատը տեխնիկական միջոցներով փորելուն, տեխնիկայով, սնունդով , քնապարկով և այլ միջոցներով բավարարելուն, բայց այս մասին երբեք մենք չենք խոսել, համարելով այն մեր պարտքը մեր զինվորի և ժողովրդի առաջ, բայց եկել է մի պահ երբ պետք է բարձրաձայնել և հերքել Քոչարյանի մեղադրանքները մեր սեփական օրինակով : Նա ընդհանրապես բոլորին մեղադրում է անսրտացավության կամ ձևականության մեջ ՝ասելով թե մտահոգ քաղաքացիներ են հիմա խաղում, ուզում եմ ասել , որ երբ մենք զինվորների և բանակի կողքին էինք ու խոսում էինք նրա խոցելի պայմանների դիրքերի անմխիթար պայամանների մասին դուք ի՞նչ էիք անում , որ հիմա հանգեցրիք այս ահասարսուռ 15 անմեղ զոհերին կրկին բախվելով փակ դռներն» :
Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի մեր ժողովրդին ենք ներակայցնում 2021 թվականին շուրջ 10 ԶԼՄ –ով մեր ձայնը բարձրածրած սահմանայի և բանակին առնչվող խնդիրների մասին հրապարակումներին: https://past.am/?p=280966&l=am&fbclid=IwAR2M-9ww__d05gr-xF3gUBJyIOCNknFEo10rLDaY7gxJnuO7z6NSFhx7Pm4#gsc.tab=0
Հ.Գ. մենք պատրաստ ենք բացառիկ տվյալներ ներկայացնել ավելի ուշ վերրոհիշյալ խնդրի առնչությամբ:
Այսօր գաղտնիք չէ , որ սահմանային դիրքերում, մեր սահմանապահների ծառայությունն անցնում է անմխիթար պայմաններում, այդ են փաստում ըստ դիրքապահներից մեզ հասած լուրերի: «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հավատարիմ մնալով իր գաղափարներին և սկզբունքին, իր դիրքորոշմանը համաձայն , առաջնահերթությունը տալով բանակին ու ամուր կանգնելով զինվորի կողքին, հերթական անգամ իրականացրեց ծրագիր, որի մասին արդեն մամուլում օրեր առաջ հրապարակվել էր:
Շարժման նախաձեռնության հիմնադիր ղեկավարներից ` Տիգրան Անեյանը, ով օրերս ժամանել էր ԱՄՆ-ից Հայաստան, Սահամանային իրավիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև զինվորներին աջակցելու նպատակով: Նա եղել է Սյունիքի մարզի Գորհայք համայնքի սահանամերձ դիրքերում՝ կարևորելով 44 օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը զինվորի կողքին ամուր կանգնելով, բանակի բարոյահոգեբանական վիճակը էլ ավելի ամրապնդելու նպատակով:
Ինչպես տեղեկացանք, նախապես ձեռք է բերվել համաձայնեցում «Առաջադեմ Հայաստանի» քաղաքացիական շարժման ղեկավարության և վերոհիշյալ սահմանապահ ղեկավարության հետ , համապատասխան օգնությունը նպատակին ծառայեցնելու համար:
Ծանր պատերազմական խառնաշփոթը դեռ չավարտված, ըստ պարոն Անեյանի, մեր սահամաները պահող զինվորներն այս պահին նույնպես պատրաստակամ են իրենց, ողջ ներուժով պաշտպանել հայրենի հողը թշնամուց, մեկ թիզ հող չզիջելու սկզբունքով պատրաստ են կյանքը զոհաբերելու : Սակայն քաղաքացիական նախաձեռնությունը հավատարիմ մնալով իր որդեգրած մոտեցումներին, անաչառություն պահելով փաստում է քաղաքական բոլոր ուժերի բացթողումները, այդ է վկայում շարժման ներկայիս գործնեությունը : Իսկ այդ բացը լրացնելով քաղաքացիական նախաձեռնությունը ի ցույց է դնում հանրությունը, որպեսզի պարզ դառնա այն աշխատանքների կատարումը , որը կարող էր իրականցվել քաղաքական ուժերի կողմից մասնավորապես հոգալ զինվորի կարիքները ՝ քամուց , ցրտից և անձրևի տակ մնացողի կողքին կանգնելով : Բարձրացնելով զինվորի կյանքի որակը, ապահովելով նրա կենսապայմանների բարելավումը քաղաքացիական նախաձեռնությունը ֆինանսական միջոցներ է ներդրել: «Զինվորներին մեր չափով օգնելու համար, մենք մեր պարտքը համարեցինք օժանդակել որոշ խնդիրների օպերատիվ լուծելու համար» ,-ասաց պարոն Անեյանը:
Մենք տեղեկացանք նաև , որ բանակին օգնելու և զինվորի ֆիզիակական աշխատանքները թեթևացնելու համար, խրամատները բահերով ու քլունգներով փորելու հնարավորությունը փոխարինելու համար, կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այդ գործում տեխնկական աշխատանքներ ներգրավելու համար: Այս ֆոնին մենք տեղեկացանք, որ կֆինանսավորվի ևս մի քանի դիրքեր փորելու համար :
Իսկ մեր այն հարցին թե արդյո՞ք շարունակական է լինելու սահմանային դիրքերում մեր զինվորներին այցը, պարոն Անեյանը ասաց,- «Գիտեք, մենք նախքան պատերազմն ենք եղել , պատերազի ընթացքում և պատերազմից հետո էլ ենք լինելու նրա կողքին, քանի-որ մեր շարժման հիմքում ընկած է հայրենիքը ամուր պահելու գաղափարը: Այնպես , որ մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի մեր հայանպաստ ծրագիրը շարունակվի և թող օրինակելի լինի մեր հայրենիքում ապրող և նրա սահմաներից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար» : Հ.Գ. Գիտեք, հարց է ծագում, թե ինչպես է, նմանատիպ աշխատանքների համար շարժումը կարողանում ֆինանսավորել , սակայն մեր քաղաքական գործիչները այս օրերին իրենց քաղաքական – գովազդ բաներների համար հաճախ վճարում են հազարավոր դրամներ, որը կարող էին ուղղել իրենց հայրենի սահմանը ամուր պահող տղերքի կյանքի որակը բարձրացնելու գործին: Մինչդեռ անմխիթար վիճակում հայտնված մեր հայրենիքի պաշտպանները հաճախ զրկված են տարրական պայմաններից:
Զինվորներին մեր չափով օգնելու համար, մենք մեր պարտքը համարեցինք օժանդակել որոշ խնդիրների օպերատիվ լուծելու համար. «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ