«ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ԿՈՊԻՏ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ» ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ   ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության եվ աջակցող միջոցներով ապահովման վարչության  Արտաշատի տարածաշրջանի  ղեկավար՝ ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մասնագիտական գործունեությունից դժգոհում են  հաշմանդամներ : Պարզ ասած՝ «Սպառողների ասոցիացիա »   ՀԿ և «Զրույց»    թերթ են դիմել մի խումբ անձինք , ովքեր պնդում են , որ իրենք  հիվանդ են ,  ոմանք էլ  հիվանդ երեխաների ծնողներ , ովքեր փորձել են գալ նշանակված  վերոհիշյալ փորձաքննության, սակայն  հանդիպել են անմարդկային կոպիտ մինչև անգամ գռեհիկ վիրավորական հանդիմանությունների Բաղդասարյանի կողմից:

Այգեզարդ գյուղից Արուս Արամյանը ասում է «Ունեմ  երկու տղա , որից մեկը 13 տարեկան է հիվան առաջին խմբի հաշմանդամ ամուսնալուծված եմ , չունեմ տուն իմ խնամքին են ևս հիվանդ ծնողներս :Ես  նույնպես վատառողջ եմ ողնաշարի խնդիրով առաջին խմբի  հաշմանդամ եմ , բաց այսօր գնացի կամիսյա , միայն տեսնեիք թե ինչպես  հռի –բռի, վիրավորական է խոսում , հարցերին պատասխանում  այդ կինը:Ես բոլոր փաստաթղթերը պատրաստել եմ , բժիշկներից տեղեկանք բերել եմ , սակայն առանց հաշվի առնելու իմ դրությունը , տեսնելով որ ես  իրապես հիվանդ եմ ու չեմ բուժվելու միևնույն է : Սակայն նա ինձ դուս հրավիրեց ընդունարանից ասելով, որ գնա հիվանդանոց պարկիր նոր կերևա:Բայց ես գումար չունեմ նորից ծախսեր անելու , հիվանդանոցներում պարկելու:Իմ խնամքին երեխաներ ունեմ ու տարեց ծնողներ», -մեզ հետ զրույցում  ասաց ԱՐՈՒՍ  ԱԴԱՄՅԱՆԸ:

«Երկու հազար քսաներկու թվականին ամուսնուս առողջությունը մայիսի վերջին կտրուկ վատացավ։ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք, վիճակը շատ ծանր էր, մեկ օր մնալուց հետո տեղափոխեցինք թերապիայի բաժանմունք, շնչահեղձ էր լինում։ Նա երկու օր թթվածնի վրա էր։ Այդ ժամանակ հայտնաբերվել է թոքերի այտուցվածություն և սրտի խնդիր։ Մեկ շաբաթ բուժումներ ստանալուց հետո նա դուրս է գրվել և համապատասխան դեղորայք է ստացել։ Եկավ նոյեմբեր ամիսը, և պայմաններն էլ ավելի վատացան, տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք։ Նա սրտի կաթված է ստացել։ Բժիշկ  Վիրաբյանի շնորհիվ վերակենդանացման բաժանմունքի վարիչը ամուսնուս կրկին փրկեց մահվան ճիրաններից. Մի քանի օր պառկելուց հետո բժշկի նշանակած դեղորայքով տարանք տուն։ Մեզ համպատասխանատու էպիկրիզ են տվել՝ լուծելու համար, որ ամուսինս շատ լուրջ խնդիրներ ունի՝ հիմնականում կապված սրտի հետ։ Նա նաև բրոնխիալ ասթմա ունի, նրան տարել ենք համապատասխան բժշկի մոտ և ունենք բոլոր բժշկական փաստաթղթերը, նույնիսկ բժիշկներն են մեզ առաջարկել, որ նա եկել է երկրորդ փուլ՝ կյանքի մի քանի տարով երկարացնելու համար սրտի սարք տեղադրել։ . Երբ մենք անցանք կամիսյան, կոպտորեն հրաժարվեցին մեզանից և երրորդ խումբ հաշմանդամություն տվեցին։ Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել ամուսնուս առողջական խնդիրները լուծելու համար։ Դիմելով Ձեզ՝ Ալբերտ Սահակյանի կին ԴՈՆԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ»:

Պետք է փաստենք որ վերջին շրջանում ԲՍՓ մարզային  կառույցների աշխատանքներից մարդիկ դժգոհ են հատկապես նրանց կողմից առաջարկված (նշանակված)հաշմանդամության խմբերից : Իսկ թե ինչ է կատարվում փակ դռների ետևում միայն գիտեն փորձաքննության ենթակա (բուժառուն)և ստուգողը: «Ունեմ անչափահաս երեխա, ով  երեք տարեկանում այրվել է ձեռք բերելով անդառնալի առողջության կորուստ:Ամիսներով պարկել ենք հիվանդանոց երեխաս տարել է վեց վիրահատության 2014թվականից ձեռք է բերել հաշմանդամության խումբ:Երեխայի թղթերի ժամկետը  լրացել էր, ես երկու տարին մեկ թղթերը նորացնում եմ , այսինքն հերթական բժշկական ստուգումներ և այլն:Սույն թվականի հունվարի 26 ին հերթական փորձաքննության օրն էր ես  բոլոր էպիկրիզները բերեցի  առանց  հիվանդիս, քանի-որ երեխաս կրկին վիրահատության էր(ջլերի հետ կապված ):Մի խոսքով կամիսյան իմ երեխային կտրեց հաշմանդամության որևէ խումբ ձեռք բերելու հնարավորությունից», – ասաց  Ոստան գյուղում բնակվող ՆՈՒԲԱՐԸ և հավելեց. «Ես չեմ հասկանում թե դա ինչ կամիսյա է , որ երեխաս վիրահատված, դեռ կարերը չքանդած նրան զրկում են թոշակ ստանալու իրավունքից և հաշմանդամության խմբից:Եթե իմ երեխուն չի հասնում բա ու՞մ է հասնում:Բաղդասարյանը բոլորի հանդեպ կոպիտ ու գռեհիկ է և ինձ նույնպես կոպտորեն պատասխանելով դուրս հրավիրեց:Հավելեմ , որ ես ունեմ  չորս անչափահաս երեխաներ, որից երկուսը հիվանդ են մեկն էլ հաշմանդամ»:Իր դժգոհությունը մեզ էր գրել  տիկին Նուբարը: 

Հ.Գ.Մեզ ահազանգած քաղաքացիների  խնդիրների հետքերով  օբյեկտիվ պատասխան ստանալու  ակնկալիքով  գրավոր կդիմենք  ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության եվ աջակցող միջոցներով ապահովման վարչության: Պատասխանը ստանալուց՝  այն կհրապարակենք:Իսկ մինչ այդ հանրային հնչեության նպատակով հրապարակել ենք ահազանգը:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love