ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Կոստանյանը 28 տարեկան է, բանակում չի ծառայել: