ԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ

Արտաշատ համայնքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Բարեկենդանի տոնը համայնքային տոնախմբությամբ նշելը: Այն այս տարի կազմակերպվել էր Բուրաստան բնակավայրում, որին ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ:
Միջոցառման կազմակերպիչները «Կէան» կրթամշակութային կենտրոնը, Բուրաստանի մշակույթի տունը:
Սպորտային կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյան  և Արտաշատի համայնքապետարանն էին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Տավուշի մարզերի և համայնքի այլ բնակավայրերի ներկայացուցիչներ՝ տոնի ծիսական մասին ծանոթանալու և փորձն իրենց համայնքներ տանելու համար:
«Կէան»-ի համահիմնադիր, միջոցառման ծիսավար Վանուհի Սիմոնյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և շնորհակալություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ղեկավարությամբ, ազգային տոներն ու ավանդույթները կարևորելու և միջոցառմանն աջակցելու համար:
  Պարոն Մկրտչյանն իր ուրախությունը հայտնեց համայնքում ազգային ու ժողովրդական տոնակատարություններին նոր շունչ հաղորդելու և դրանցում երիտասարդների ակտիվ ներգրավածության համար: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին:
Այնուհետև Բյուրաստանի հոգևոր հովիվը աղոթք հնչեցրեց առ Աստված՝ իր օրհնությունը բերելով ներկաներին։
  Իսկ բնակավայրում իսկական տոնախմբություն էր. զուռնա-դհոլով մեկնարկած երթը եզրափակվեց Բուրաստանի հրապարակում, որտեղ լարախաղացի մասնակցությամբ կատակ-երգերով ու բեմականություններով շարունակվեց տոնը:
Միջոցառումն ավարտվեց հարիսայի հյուրասիրությամբ:
Spread the love