Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք․ ցնցումը զգացվել է Սյունիքի մարզի 3 քաղաքներում

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ եւ արեւելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:Ինչպես  տեղեկացնում է ԱԻՆ-ը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի եւ Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Spread the love