Թուրքիայի Անթաքիա քաղաքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը 2 կմ խորության վրա է։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։
Անթաքիայի երկրաշարժը զգացվել է նաեւ Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում եւ Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։
Ընդ որում Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, հայտնում է, որ երկրաշարժը 6,4 մագնիտուդով է եղել։ Միաժամանակ Habertürk հեռուստաալիքը տեղեկացրել է աղետի հետեւանքով ավերված տների մասին։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։
Անթաքիայի երկրաշարժը զգացվել է նաեւ Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում եւ Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում 7,7 եւ 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժերից երկու շաբաթ անց։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ավելի քան 41 000 մարդ է մահացել։