«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը հաստատեցին դատախազությունից:
Հարցին՝ ինչի մեջ է մեղադրվում տնօրենը, դատախազությունից առայժմ չեն մանրամասնում:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
Պայթյունի հետեւանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առեւտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: