Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։