ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ.ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ.

Չարենցավանի ավագանու հերթական նիստը կայացավ մարտի 14-ին: Օրակարգում ընդգրկված էր 10 հարցեր:

Առաջնային հարցերից էր մեկը  վերաբերվում էր  Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի հաշվետվությանը: Քաղաքացիական Պայմանագիր խմբակցությունը տվյալ հարցի վերաբերյալ իր դիտողություններն ու նկատառումներ ուներ  և դեմ քվեարկեց:Կարևոր հարցերի շարքը սոցիալական հատուկ արտոնություններ հատվածից գումար հատկացնելու մասին էր, որը նախկինում հատկացված 150 հազար դրամի փոխարեն «ՔՊ» նախաձեռնությումբ որոշում ընդունվեց ,որ հատուկ սոցիալական արտոնություններ ստացողները 200. հազար դրամ կստանան  իրավիճակով պայմանավորված:Համայնքային նշանակության կարևոր նշանակության ունեցող հարցերից մեկն էլ համայնքային սեփականություն համարվող Արզական Անտառային փողոցի թիվ 45 հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու թույլտվությունն էր, որը նախկինում ըստ շահագործման տրվել էր տարեկան 250 հազար դրամ , սակայն  «ՔՊ» նախաձեռնությամբ ավագանու ընդհանուր ձայների որոշմամբ ընդունվեց, որ  շահագործողից ի շահ համայնքի տարեկան վարձակալության համար գանձվելու է  600 հազար դրամ:

https://www.youtube.com/watch?v=Z9q0h3_vcmg

Հ.Գ. Հավելենք , որ  Չարենցավանի ավագանու «ՔՊ»  խմբակցությունը դեմ էր այն  որոշումներին  և ընթացիկ  աշխատանքներին, որոնք համայնքապետարանի աշխատակազմն  իրականացրել էր մի շարք իրավական ակտերի խախտումներով:Այդ փաստարկի հետ կապված  «ՔՊ» -ն ներկայացրեց օրենքի համապատասխան հղումները , որը կից ներկայացնում ենք ստորև:

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Spread the love