Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները.

1.Արմեն Դանիելյան

2.Ելիզավետա Դանիելյան

3.Արսեն Նիկողոսյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները.

1.Կարեն Աղաջանյան

2.Լիզա Գրիգորյան

3.Կարեն Թումանյան
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները.
1.Վահագն Թորոսյան

2.Լիլիթ Խաչատրյան

3.Անի Մխիթարյան»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Spread the love