ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:
Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները:
Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:
Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: