« Գործի են դրվել ռեսուրսներ , ընտրությունների արդյունքները փոխելու համար»

   Դեկտեմբերի 5 ին կայանալիք համայնքերի խոշորացման ծրագիրը չի շրջանցել նաև Սպիտակի տարածաշրջանը, որտեղ   շուրջ 20 գյուղական համայնքներ միանալու են Սպիտակ քաղաքին, ձևավորելով մեկ ընդհանուր խոշորացված համայնք:

  Սպիտակում  հերթական անգամ  ընտրապայքարին կմասնակցի   երկարամյա քաղաքապետ Գագիկ Սահակյանը , նա իր մասնակցությունը պայմանավորում է հասարակության պահանջով և խոշորացված համայնքի բնակավայրերի առաջնահերթություն ունեցող բազմաթիվ խնդիրներով , որոնք  շարունակական լուծման անհրաժեշտության կարիք ունեն:  Գագիկ Սահակյանը  առաջադրվել է ավագանու թեկնածու՝ «Իմ հզոր համայնք»   կուսակցության  համամասնական ցուցակով, գլխավորում է այն:

-Մեր հարցմանն ի պատասխան թե ի՞նչով էր պայմանավորված այս ձևաչափով ընտրություններին մասնակցելը   պարոն Սահակյանը փաստեց.

-Առաջին հերթին մեր ժողովրդի  պահանջը, հետո մեր համատեղ աշխատանքը, նրանց սպասելիքները,  տարիներով ձևավորված  փոխադարձ  վստահությունը ինձ ստիպեցին կրկին առաջադրվել: Համախմբված, միասնական, փորձառու թիմով մենք պատրաստ ենք լուծել  համայնքային նշանակության այն խնդիրները , որոնք դեռ չեն լուծվել:  Մեր թիմը չի վախենում դժվարություններից և  միասին կարող ենք ամեն ինչ հաղթահարել:

  Մեր խոշորացված համայնքը դեռ չի  ձերբազատվել աղետալի երկրաշարժի հետևանքներից,  իսկ այդ հետևանքները վերացնելու ծանր խնդիրները դեռևս սպասում են իրենց լուծմանը:

Հերթական անգամ  առաջադրվել եմ, քանի որ անհանգստացած եմ  մեր համայնքի վաղվա օրով՝ որոշել եմ, որ չպետք է շեղվեմ իմ նպատակներից և պետք է հետամուտ լինեմ այն ծրագրերի շարունակականության ապահովմանն ու իրականացմանը, որոնց համար տարիներ շարունակ չեմ խնայել ջանք ու եռանդ: Շուրջ 13 տարի լինելով Սպիտակ համայնքի ղեկավար՝ արել եմ հնարավորը համայնքիս ու նրա բնակիչների համար , եղել եմ բաց ինքս ինձ և  ժողովրդիս հանդեպ՝ չխուսափելով առկա խնդիրներին ու բացթողումները բարձրաձայնելուց:

Եկեք չմոռանանք որ ես երեք անգամ առաջադրվել եմ և ստացել եմ մեր ժողովրդի վստահությունը , իրավիճակն է ստիպում , որ նորից առաջադրվեմ :

-Պարոն Սահակյան գյուղական համայնքերը ի՞նչ խնդիրներ ունեն: Հասցրել եք արդյո՞ք այս ընթացքում հանդիպել ու ծանոթանալ նրանց:

-Այո՛  իհարկե ծանոթ եմ և լավ տիրապետում եմ բոլոր համայնքերի խնդիրներին: Ես լինելով Սպիտակի   քաղաքապետը,  այս տարիներին միշտ կապ եմ պահել մեր գյուղերի հետ , գործի բերումով ծանոթացել եմ  խնդիրներին, առանձին դեպքերում աջակցություն ցուցաբերել:  Այսօր սակայն մեր համայնքի բոլոր բնակավայրերում  դեռևս շատ  չլուծված խնդիրներ կան ,  առավել խոցելի է գյուղատնտեսական ոլորտը, ոռոգման ջրի և գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրները: Մենք ի զորու ենք բոլոր խնդիրներին միասնաբար լուծում գտնել:

-Ո՞րոնք են Ձեր  ծրագրային դրույթները, որոնք կխթանեն համայնքային կյանքը:

-Մեր ծրագրային դրույթները բխում են բացառապես մեր  խոշորացող  համայնքի և ժողովրդի խնդիրները  կարգավորող  համակարգված հարցերից:

-Պարոն Սահակյան ի՞նչ մթնոլորտում է անցնում քարոզարշավը,  արդյո՞ք  նկատել եք իշխանության կողմից  լծակների  կիրառումը   ընտրությունների  արդյունքների   վրա ազդելու նպատակով:

– Այս պահին հանգիստ է , թվում է թե առերևույթ հանգիստ ու խաղաղ է , սակայն մեր քաղաքում նույնպես իշխանությունները , իրենց լծակները օգտագործում են: Ես որևէ մեկին կոնկրետ մեղադրանք չեմ ներկայացնում , սակայն ուզում եմ  բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա , որ դեկտեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ ժողովրդին համապատասխան կառույցի ղեկավարները  , դրամական  օգնություններ են  բաժանել , վառելափայտ և այլն … եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

Այցեքարտ

ԳԱԳԻԿ ՀԵՆՐԻԿԻ ՍԱՀԱԿԱՅՆ

Ծնվել է 1965թ. հուլիսի 27-ին:

Մասնագիտությամբ ինժեներ տեխնոլոգ է: Բնավորությամբ բարի ու ազնիվ: Աշխատանքային գործունեությունը բեղուն է :Աչքի է ընկել նաև հասարակական ակտիվ գործունեությամբ :

2020 թ. հոկտեմբերին կազմավորել է  Սպիտակ կամավորական ջոկատըև մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին:

Ամուսնացած է ՝ երեք զավակների հայր:Գագիկ Սահակյանը հպարտ է իր ընտանիքով ու զավակներով:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love