ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

Հասարակությունը դեռ  ուշքի չեկած   ապրիլի 11-ին ՍԻՍԻԱՆ-ի Տեղ   համայնքում  ադրբեջանական սադրանքի բեռից , որի  հետևանքով հայկական կողմը ցավոք տվեց   չորս զոհեր և վեց վիրավոր տղաներ, այսօր կրկին ցնցվեցինք հերթական միջադեպից, սակայն այս անգամ ըստ նախնական  պաշտոնական տվյալների մենք ունեցանք վիրավոր,  բայց մեր  զինվորը խոցվել է ոչ թե  թշնամու , այլ  սեփական հրազենից արձակած փամփուշտից:

Հիշեցնենք՝ որ  ՊՆ  պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրեց , որ  պրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարինե Սարգսյան.

Spread the love