Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ:

Spread the love