Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar կենտրոնի ստեղծման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում մարտական դրոններ եւ ինքնաթիռներ արտադրող թուրքական Baykar ընկերության Bayraktar կենտրոնի ստեղծման մասին:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ Ստամբուլում կայացած տեխնոփառատոնի ժամանակ։

«Հուսով եմ, որ շուտով Kizilema-ն (թուրքական նոր մարտական անօդաչու ինքնաթիռ – խմբ.) կլինի Ադրբեջանի երկնքում»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ալիեւի խոսքը:

Բացի այդ, Ալիեւը չի մոռացել գովել թուրքական պաշտպանական արդյունաբերությունը։

Նա նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան անվանել է «միասնական բռունցք»:

«Հայրս ասում էր՝ «Մենք մեկ ազգ ենք եւ երկու պետություն», իսկ ես ուզում եմ ավելացնել՝ մենք նաեւ մեկ միասնական բռունցք ենք»,-ասել է Ալիեւը։

Spread the love