Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը. ի՞նչ հարցեր են քննարկվել

Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը: Այս մասին  տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից:

«Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ռուբինյանը ապրիլի 29-ից մայիսի 5-ը աշխատանքային այցով գործուղված է Վաշինգտոն:

Spread the love