Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը եւ Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի եւ դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։
Դրանով իսկ Բաքուն հերթական անգամ ցուցադրել է, որ պայմանավորվելու ունակություն չունի։ Թե ինչպես կկատարի Բաքուն «խաղաղության համաձայնագիրը»՝ կարելի է կռահել։