Այսօր մեծ աշխարհամարտի Հաղթանակի օրն է, որը ցավոք արդեն մեզ հայերիս համար , որպես եռատոն չի նշվում , սակայն այսօր կրկին մեր հայրենակիցները հարգանքի տուրք են մատուցում մեր հայրերի և պապերի շիրիմներին: Իսկ այդ ֆոֆին Մոսկվա են գնացել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին մասնակցելու վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը:
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը:
Վետերանները վերջին անգամ Կարմիր հրապարակում եղել են 10 տարի առաջ:
Հաղթանակի կերտման հարցում կես միլիոնից ավել հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին կարեւոր նշանակություն է ունեցել: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: