Երուսաղեմի հայերը «դավաճան» վանկարկումներով են դիմավորել Խաչիկ անունով քահանային, որը նախկինում հայկական եկղեցում պարետ էր և տեսուչ:
Ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության՝ նա նախկինում փողի դիմաց վաճառել էր հայկական եկեղեցու «Կովերի պարտեզ» անվանվամբ հողը:
Նա կարգալույծ է ճանաչվել եւ վտարել է Սուրբ Հակոբ վանքից։
Նշենք, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը դեռ մայիսի 6-ին էր հայտնել քահանային կարգալույծ անելու վերաբերյալ:
Միաբանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել:
«Կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։
Տնօրէն Ժողովի միաձայն որոշմամբ եւ Նորին Ամենապատուութիւն Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկեանի տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։
Տնօրինութեան համար որպէս հիմք ընդունուած է Պարետ Ծ․ Վարդապետի՝ Ս. Աթոռոյս կարգաց եւ կանոնաց հանդէպ դրսեւորած անհաւատարիմ ընթացքը եւ յատկապէս «Կովերու պարտէզ» կալուածի համաձայնագրի վերաբերեալ անոր կատարած շարք մը խարդախութիւնները եւ խաբեբայութիւնները։
Կարգալոյծ եկեղեցականը յետ այսու կը դասուի աշխարահականներու կարգին՝ իր Խաչիկ Երէցեան աւազանի անունով»: