Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել Ալմա Աթայի հռչակագրին։ Այս մասին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը։

«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով  և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։

Ըստ Միշելի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգի բոլոր հարցերը «Միացյալ Նահանգներում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո»։

«Անհրաժեշտ է պահպանել վերցված տեմպը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մենք քննարկել ենք նաև սահմանազատման հետագա քայլերը։ Եվ այս ենթատեքստում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերով երկկողմանի հանդիպումների վերսկսման մասին», ավելացրել է նա։

Spread the love