Համայնք եվ գործարար հատվածի համագործակցության արդյունքում իր դռներն է բացել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզը

Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանի   պաշտոնական  կայք էջից  տեղեկանում ենք , որ համայնքի ղեկավարը .« Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ այսօր այցելել ենք Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ համայնքապետարանի և գործարար հատվածի համագործակցությամբ այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար:
Խմբասենյակները վերանորոգվել են և հագեցվել անհրաժեշտ գույքով:
Մարզպետի և բարերարների հետ մասնակցել ենք գեղարվեստական միջոցառմանը:
Հրաշալի փոքրիկներ ունենք, ովքեր այնքան գեղեցիկ ցուցադրեցին իրենց սովորած հմտությունները, ինչի առթիվ ես և պարոն մարզպետը շնորհակալություն հայտնեցինք մանկապարտեզի տնօրենին և աշխատակազմին:
Այնուհետ շրջել ենք խմբասենյակներում, ծանոթացել պայմաններին:
Նախաձեռնությունը համայնք-գործարար հատված համագործակցության գեղեցիկ օրինակ է և ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ‹‹Արտ պլաս›› ՍՊԸ-ին՝ ի դեմս ղեկավարներ Խաչիկ և Ավետ Հայրապետյանների, ‹‹ԳԻԳԱ›› ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Սպարտակ Խալաթյանի, ‹‹Սոլիդ-Քոնսթրաքշն›› ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանին և ‹‹Հուսալի շինարար›› ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Տիգրան Արամյանի: Իսկ խմբասենյակները կոշտ ու փափուկ գույքով հագեցնելու համար շնորհակալություն ‹‹Ֆօքըս օն չիլդրեն նաու›› /FCN/ բարեգործական կազմակերպությանը՝ ի դեմս հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանի» :
Spread the love