Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 17-ին. Վահագն Հովակիմյան

Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ կառավարությունը օրը կնշանակի, սակայն օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:

«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է  ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- ասաց նա:

Spread the love