Կրեմլում հույս ունեն, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումներն արդյունավետ կանցնեն․ Պեսկով

Կրեմլում հույս ունեն, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումներն արդյունավետ կանցնեն։ Այս մասին Report-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների նախատեսվող հանդիպումը:

«Հինգշաբթի այստեղ կլինեն եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի

հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, եւ, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքանով կլինի արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը»,-ասել է նա։

Spread the love