Ալիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը

Ալիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Պայքար ականային սպառնալիքի դեմ. ճանապարհ դեպի կայուն զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում Ալիեւը պնդում է, որ «նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները»։

«Մեր տարածքներում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետեւակային ական։ Մեր հողերի զանգվածային աղտոտումը ականներով ոչ միայն դանդաղեցնում է մեր կողմից ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներն ու վերակառուցումը, այլեւ լուրջ սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար, խոչընդոտում է հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների իրավունքների իրացմանը, որոնք արդեն երկար տարիներ ապրում են հայրենիք վերադառնալու ցանկությամբ»,-ասվում է ուղերձում:

Այս ստահոդ պնդումն առնվազն երկու նպատակ է հետապնդում՝ մեղադրել Հայաստանին եւ ռուսական խաղաղապահ զորախմբին, եւ ամենակարեւորը՝ «ողջամիտ բացատրություն» տալ այն քաղաքացիների վերադարձի ձգձգմանը, որոնք իսկապես բնակվել են Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում։ Ինչպես բազմիցս հաղորդվել է, Ադրբեջանի իշխանությունները օկուպացված շրջանները վերածում են ռազմականացված գոտու, ինչով կոռուպցիայի հետ մեկտեղ բացատրվում են ենթակառուցվածքների կառուցման վրա ծախսված հսկայական գումարները:

 

Spread the love