Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արամ Ղազարյանը:

«Զեկուցագիր եմ ներկայացրել՝ սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Բավական երկար ժամանակ է՝ համակարգում էի, կենսաթոշակի անցնելու նպատակ ունեի, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով հեռանում եմ»,- ասաց նա:

Գնդապետը նշեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանը ներկայացրած զեկուցագիրը ստորագրել է:

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է  2020 թվականի դեկտեմբերի 5-ից, նա նախկինում նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն էր:

Spread the love