Դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքում նույնպես սպասվում են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ:
Այստեղ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու ընտրացուցակը գլխավորում է Ջերմուկի համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ՝ ով չնայած իր երիտասարդ տարիքի հասցրել է լավ ճանաչում ձեռք բերել ինչպես երիտասարդների այնպես էլ տարեցների շրջանում:
Ջերմուկցիները «Զրույց» և «progressarmenia.com»-ի հետ զրույցում անդրադառնալով թեկնածուին միանշանակ փաստեցին, որ նա անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ նախ և առաջ լավ ՄԱՐԴ է իսկ որպես թեկնածու բնականաբար՝ առաջատար է: Այս ֆոնին նրանք Արսենյանի գործոնը դիտարկեցին երկու փաստարկ, առաջին՝ քանի-որ նա բանիմաց , կառավարման փորձ ու հմտություն ունեցող ակտիվ երեիտասարդ է , և երկրորդ՝ սա տեղական մարմնի ընտրություն է և ժողովուրդն ընտրում է համայնքի խնդիրները հոգացող ղեկավարի , ով իրենց կողքին պետք է լինի իր ամենօրյա աշխատանքով: «Միակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վահագն Արսենյանն է, ով միշտ է եղել ժողովրդի կողքին: Չեք գտնի մեկին, ով դիմած լինի Արսենյանին ու առանց խնդրին լուծում ստանալու հեռանա: Նա համայնքին, Ջերմուկին նվիրված մարդ է »,-ասաց ջերմուկցի Նվարդ Սարգսյանը:
Ինչո՞վ է պայմանավորված պարոն Արսենյանի, թեկնածության առաջադրումը «ՔՊ»,- կուսակցության ավագանու ցուցակով և ի՞նչ ծրագրային դրույթներ է ներկայացրել երիտասարդ Արսենյանը, նա՝ նախ անդրադարձավ համայնքային առաջնահերթ խնդիրներին մանրմասնելով.
–Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ առաջնայինը դա սոցիալական խնդիրն է , գործազրկությունը, որոնց կարգավորման նպատակով մենք կառավարության սուբվենցիոն ծրագրով շինարարական զգալի աշխատանքներ ենք շուտով սկսելու:
Մեր համայնքի զարգացման տեսլականը տուրիզմի ակտիվացման ծրագրն է և ուրեմն մենք այս եղանակով կլուծենք թե՛ սոցիալական, թե՛ զբաղվածության և մի շարք այլ խնդիրներ , որոնք կխթանեն մեր համայնքի ընդհանուր զարգացմանը:Շինարարության պոտենցիալ հնարավորությունները շատ ավելի գլոբալ է , որի տրմաբանական շարունակությունը կբերի մեր համայնքի զբոսաշրջային կենտրոնի հզորացմանը, որն էլ իր հերթին կխթանի սոցիալական և զբաղվածության, գործազրկության թվի նվազմանը: Տարեկան կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր:
Իսկ համայնքային նշանակության խնդիրների լուծման ինչպես նաև զարգացման համար ունենք բոլոր ուղղություններով արդյունավետ կառավարման ծրագրեր, որոնցից մի քանիսը կարևոր ծրագրային դրույթներից կներկայացնեմ ըստ ոլորտների՝
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ.Հիմնանորոգելու ենք Ջերմուկ քաղաքի աջափնյա և ձախափնյա թաղամասերը կապող ներհամայնքային ճանապարհները (փողոցներ , մայթեր) համայնքում հիմնելու ենք ավտոկայանատեղի և ավտոտեխսպաարկման կայան:
Ջերմուկ քաղաքում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ նորաստեղծ Նորոգելու ենք բազմաբնակարան շենքերի մուտքերը, բակային տարածքներում կառուցելու ենք խաղահրապարակներ , մարզահրապարակներ և տարվելու են ասֆալտապատման աշխատանքներ: Զարգացման ծրագրերի շրջանակներում մեր գյուղական բնակավայրերում ևս մեծ աշխատանքային ծրագրեր ունենք, մասնավորապես հիմնանորոգելու ենք ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ժամատունն ու Կեչուտ ԳՅՈՒՂԻ մատուռը:Հիմնանաոոգվելու է Կեչուտի հանդիսությունների սրահը, ժամանցի կենտրոնը:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ.այստեղ ևս անելիքները շատ են, սակայն կառանձնացնեմ ոռոգման ջրի համակարգի բարեկարգումը ջրամատակարարումն ու ջրահեռացման ծառայությունների մատուցման որակը և ըստ նշանակության շատ այլ աշխատանքներ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. առողջության պահպանման և անհետաձգելի բուժօգնության ապահովման համար կստեղծվեն նոր առողջության կենտրոն և տվյալ ոլորտում զգալի այլ աշխատանքներ, որոնք միտված են մեր ազգաբնակչության:
-Պարոն Արսենյան արդյո՞ք այս ամիսների ընդացքւոմ հասցրել եք ծանոթանալ համայնքի ներառյալ գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքներին ու խնդիրներին և ի՞նչ անելիքներ կան:
-Ա՛յո իհարկե… ես միշտ էլ եղել եմ մեր ազգաբնակչության կողքին և շատ լավ գիտեմ համայնքային նշանակության խնդիրները ու անկախ իմ կարգավիճակից ես դեռ մանկուց ցանկացել եմ մեր համայնքը տեսնել կայացած և զարգացած ենթակառուցվածքներով տուրիստական կենտրոն և այդ նպատակների իրականացման համար եկել է ապագան կերտելու իմ ժամանակը, որը կիրականցնենք մեր ժողովրդի հետ միասին:
-Կառանձնացնեք այն խնդիրները, որոնք ընտրվելու պարագայում կտրվեն լուծումներ:
-Ջերմուկ համայնքը թեպետ կայացած համայնք է , բավական բարվոք վիճակում են գնտնվում նրա ենթակառուցվածքները , սակայն համայնքը շնչող կառույց է և ուրեմն կայացած համայնքի ենթակառուցվածքների պահպանման համար նույնպես անհրաժեշտ են դրական լուծումներ:Սակայն համայնքի զարգացման համար տարվող աշխատանքները կլինեն շարունակական՝ սոցիալական ծրագրով կստեղծվեն նորաստեղծ թաղամասեր, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆալտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, նոր խաղահրապարակների կառուցում ու բարեկարգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, գյուղական համայնքների վարչական ղեկավարների նստավայրերի բարեկարգում, ապահովում արդի գույքով և տեխնիկայով, բուժամբուլատորիաների վերանորոգում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում:
-Պարոն Արսենյան Ձեր խոսքը դեկտեմբերի հինգին ընտրության մասնակցող համայնքի բնակիչներին:
–Ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք սիրելի ժողովուրդ, մեր ապագան մեր ձեռքերում է և կերտվում է դեկտեմբերի հինգից , ես ծառայելու եմ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿՑԻՆԵՐԻՆ, դա ես խոստանում եմ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ